«Բխիյան» լարային քառյակի համերգը Գրացում
05 հունիսի, 2012Ավստրիայի Գրաց քաղաքի Վելշե Կիրխեում «Բխիյան» լարային քառյակի կատարմամբ կայացավ «Հայ և ավստրիական երաժշտական արվեստի հանդիպում» խորագրով համերգը, որի կազմակերպիչն էր Գրացի Հայ առաքելական եկեղեցական վարչությունը:
Քառյակի անդամներն են` Մարինե Բխիյան /ջութակ/, Միխայլո Զախարով /ջութակ/, Գայանե Միրզոյան /ալտ/, Յուդիթ Պապ /թավջութակ/: Կատարվեցին Յոզեֆ Հայդնի և Կոմիտասի ստեղծագործությունները: Քառյակում ընդգրկված երկու հայուհիները Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներն են, ովքեր հետագայում իրենց կրթությունը շարունակել և կատարելագործել են եվրոպական քաղաքներում` Լոնդոն, Բրյուսել, Լովրան /Խորվաթիա/, Գրաց:
Համերգի ավարտին կազմակերպվեց հանգանակություն, որի հասույթը տրամադրվելու է Երևանի Քանաքեռ համայնքում գործող երաժշտական դպրոցին:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ ընդունելություն համերգին ներկա ավստրիացի և հայ հանդիսատեսի համար:
Համերգին ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը:
Համերգ-միջոցառման նպատակն էր ավստրիացի և հայ ունկնդիրներին ծանոթացնել երկու ազգերի բարձրարժեք երաժշտական արվեստի հետ: