Հայաստանի առաջին Հանրապետության 94-ամյակին նվիրված միջոցառում Մադրիդում

03 հունիսի, 2012

Իսպանիայում ՀՀ դեսպանության և մադրիդահայության Ծխական խորհրդի նախաձեռնությամբ հունիսի 3-ին Մադրիդի Իգլեսիա դե լաս Կարմելիտաս եկեղեցում կազմակերպվեց տոնական հանդիսություն` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձին:

Սուրբ պատարագին հաջորդեց համերգը, որը տոնական առիթով նախապատրաստել էին կիրակնօրյա դպրոցի սաները (ղեկավար` Ջուլիետա Հայրապետյան): Շնորհավորական խոսքով հանդես եկան Ծխական խորհրդի նախագահ Մարիետ Մաթոսյանը, Դեսպանության անունից` հյուպատոս Էլեն Արզումանյանը:

Տպել էջը