Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Չեխիայի Հանրապետության դիվանագիտական առաքելության ղեկավարին

29 մայիսի, 2012

Մայիսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկային՝ Երեւանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ Երեւանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցության առավել զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար` Չեխիայի գործերի հավատարմատարը վստահեցրեց, որ կանի առավելագույնն երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ, Հայաստան – Եվրոպական Միություն, տարածաշրջանային հարցերի շուրջ:

Տպել էջը