Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադային Միջազգային առեւտրի հարցերով խորհրդարանական քարտուղարի հետ

28 մայիսի, 2012

Մայիսի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի Միջազգային առևտրի հարցերով խորհրդարանական քարտուղար Ջերալդ Քեդիի հետ (Պահպանողական իշխող կուսակցություն):

Դեսպան Եգանյանը մանրամասն ներկայացրեց հայ-կանադական տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները, նոր ոլորտների զարգացման հնարավոր բնագավառները` մասնավորապես բարձր տեխնոլոգիաների տիրույթում:

Երկուստեք ընդգծվեց հայ-կանադական ամուր բարեկամությունը և նպաստավոր հիմքերն երկկողմ առևտրի զարգացման համար: Ջերալդ Քեդին, շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար, պատրաստակամություն հայտնեց աջակցել հնարավոր նախաձեռնություններին:

Տպել էջը