ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՍԾՏՀ գլխավոր քարտուղարին

23 մայիսի, 2012

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին, ով հաջորդ ամիս ավարտում է իր պաշտոնավարությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը քննարկեցին ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության եւ օրակարգային այլ հարցեր:

Տպել էջը