Դեսպան Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի Նախագահին

22 մայիսի, 2012

Մայիսի 22-ին դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Էստոնիայի Հանրապետության Նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսին: Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Էստոնական պետության ղեկավարն ու Հայաստանի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցության շարունակական ծավալումը միջազգային կառույցների շրջանակներում:

Կարևորելով Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրած առաջընթացը` Նախագահ Իլվեսն իր երկրի պատրաստակամությունը հայտնեց այսուհետ ևս ցուցաբերել հնարավոր աջակցություն:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Էստոնիայի նախագահը նշեց, որ պաշտոնական Տալլիննը տեսնում է հարցի կարգավորումը միայն բանակցությունների միջոցով և համամարդկային արժեհամակարգին համահունչ սկբունքների կիրառման ճանապարհով:

Տպել էջը