Դեսպան Ղարիբջանյանի հանդիպումը ԱՄԷ փոխնախագահի հետ

15 մայիսի, 2012

Մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպեց ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ- Մաքթումի հետ:

Զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց փոխնախագահին:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-էմիրաթյան հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

ԱՄԷ փոխնախագահը հաջողություն մաղթեց դեսպանին և կարևորեց Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը:

Տպել էջը