Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նշվել է Հայաստանի Հանրապետության օրը

01 մայիսի, 2012

Բուենոս Այրեսում ընթացող գրքի 38-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում ներկայացված էր Հայաստանը առանձին տաղավարով, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:

Օրվա կենտրոնական ձեռնարկը Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ կայացավ «Խոսե Էրնանդես» սրահում, որին ներկա էին ավելի քան 1000 հանդիսականներ: Ելույթ ունեցան ՀՀ դեսպանության խորհրդական Հ. Հակոբյանը և Բուենոս Այրես քաղաքի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին, ովքեր անդրադարձան Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստին, այդ առիթով կայացած միջոցառումներին և երկու երկրների մշակութային կյանքում գրքի ունեցած կարևոր նշանակությանը: Նախարար Լոմբարդին վերը նշված առիթով Երևան կատարած իր այցը բնութագրեց որպես բազմաբովանդակ և անմոռանալի:

Այնուհետև կայացավ համերգ արգենտինահայ մենակատարուհիների «Գայանե», «Մասիս» և «Նաիրի» պարախմբերի մասնակցությամբ:

Տպել էջը