Դեսպան Սեյրանյանի այցելությունը Պրահայի Կարլով համալսարան
30 ապրիլի, 2012Ապրիլի 30-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Պրահայի Կարլով համալսարան՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախոսություն կարդալու նպատակով: Հրավերը կազմակերպել էին համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դասախոս, Հարավային Կովկասի խնդիրների պատասխանատու դոկտոր Սլավոմիր Հորակը՝ Կենտրոնական Եվրոպայի, Բալկանների և Եվրասիայի դիվանագիտական սեմինարի շրջանակներում:
Դեսպան Սեյրանյանը ԲՈՒՀ-ի ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմի երկու տասնյակից ավելի անդամներին և Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներին հանգամանալից ներկայացրեց հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ընթացքը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջի զարգացումները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց դասախոսությունները դարձնել պարբերական:
Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:
Տեղեկանք: Չեխիայում հեղինակությամբ և մեծությամբ առաջինը համարվող Կառլով համալսարանը հիմնադրվել է 1347թ. և ունի շուրջ 50,000 ուսանող: Այն համարվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լավագույն համալսարաններից մեկը: