Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱՄԷ-ում
28 ապրիլի, 2012Ապրիլի 24-ին ԱՄԷ Շարժայի Հայաստանյաց Առաքելական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգենահանգստյան պատարագ մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, որին ներկա էր ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:
Ապրիլի 28-ին Աբու Դաբիի Հայ Ազգային վարչության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի առթիվ կազմակերպվեց Հայ դատի գործունեությանը վերաբերող կլոր սեղան: Երեկոյին ելույթներով հանդես եկան ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակի գործադիր տնօրեն տիկին Վերա Յակուբյանը, Հայ դատի ԱՄՆ Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Գասպար Կարապետյանը: Միջոցառմանը ներկա էին ԱՄԷ ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Քուվեյթի և Ծոցի երկրների Կաթողիկոսական փոխանորդ Գերշ.Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանը, համայնքի ներկայացուցիչներ և այլոք: