Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Սիրիայում

25 ապրիլի, 2012

Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Սբ. Սարգիս Եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ, ապա հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո սգո արարողության մասնակիցներն ուղևորվեցին Դամասկոսի հայոց գերեզմանատուն` ուր գտնվում է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:

Հուշահամալիրում Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին Եղեռնի զոհերի հուշարձանին:
Արարողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:

Նույն օրը Սիրիայում ՀՀ դեսպանություն այցելեցին սիրիահայ համայնքի երեք համայնքապետերը, համայնքի կուսակցական և միութենական ղեկավարները, գաղութի ներկայացուցիչները և գրառում կատարեցին ոգեկոչման հուշամատյանում:

Տպել էջը