Նախարար Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի ԱԳՆ պետնախարարին
16 ապրիլի, 201216-ին նախարար Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերին (Cornelia Pieper):
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ու գիտակրթական բնագավառներում զգալիորեն ընդլայնվել է եւ Երեւանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Պետնախարար Պիպերը նշեց, որ հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստան են այցելում Գերմանիայի ԱԳ նախարարը եւ ԱԳՆ պետքարտուղարը:
Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան հայ-գերմանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին:
Նախարար Նալբանդյանն ու պետնախարար Պիպերն անդրադարձան Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ:
Բանակացությունների օրակարգում էին մշակութաին եւ գիտակրթական ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: