Դեսպան Ղարիբջանյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահայանին

10 ապրիլի, 2012

Ապրիլի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահայանին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց ԱՄԷ նախագահին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - ԱՄԷ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: ԱՄԷ նախագահը հաջողություն մաղթեց դեսպանին և կարևորեց Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը:

ԱՄԷ նախագահը իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Տպել էջը