Դիվանագիտական հարաբերությունների հաստատում Հայաստանի եւ Տուվալուի միջեւ
16 մարտի, 20122012 թ. մարտի 16-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի ու Տուվալուի մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Ֆալեմա Պիտան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:
Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցչության շենքում ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել երկկողմ հարաբերությունները եւ խթանել երկու երկրների համագործակցությունը ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում: