Միջգերատեսչական խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ-ում
13 մարտի, 2012Մարտի 13-ին Երեւանում տեղի ունեցան միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:
Հայկական կողմից բանակցությունները վարում էր ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ երկրների վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը եւ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների Չորրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին:
Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: