Ընդունելություն Նյու Յորքում

09 մարտի, 2012

Մարտի 9-ին Նյու Յորքում տեղի է ունեցել 20 տարի առաջ Հայաստանի հետ մեկտեղ ՄԱԿ-ին անդամակցած երկրների համատեղ ընդունելությունը, որին մասնակցել և իր շնորհավորական ուղերձն է փոխանցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Բան Կի-մունը:

«Պիեր» հյուրանոցում կազմակերպված հանդիսավոր այդ միջոցառմանը ներկա են եղել կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, տեղական ԶԼՄ-ների, ինչպես նաև հայկական և այլ համայնքների ներկայացուցիչներ ու հյուրեր:

ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության հոբելյանական տարեթվի շրջանակներում այս տարվա ընթացքում անցկացնելու են նաև առանձին միջոցառումներ ու հանդիպումներ:

Տպել էջը