Սումգայիթի ոճրագրոծության 24-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Արգենտինայում

04 մարտի, 2012

Մարտի 4-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կատարվեց սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի անմեղ զոհերի:

Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ դրեցին տաճարի բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Այնուհետև Առաջնորդարանի սրահում տեղի ունեցավ հանդիսություն, որի մասնակիցները անդրադարձ կատարեցին 24 տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձություններին և դատապարտեցին ոճրագործությունների կազմակերպիչներին:

Ներկաների առջև ելույթ ունեցան ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և արգենտինահայ հայտնի մտավորական Պետրոս Հաջյանը:

Տպել էջը