ԱԳՆ թիմը հաղթեց 2012թ. բրեյն-ռինգի Վարչապետի գավաթի խաղարկությունում
17 փետրվարի, 2012«Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության թիմը՝ մրցաշարի եզրափակիչում առավելության հասնելով ՀՀ առողջապահության նախարարության թիմի նկատմամբ:
Թիմի կազմում էին.
1. Կարեն Միրզոյան - Սահմանակից երկրների վարչության պետ
2. Արման Հակոբյան - Ամերիկայի վարչության պետ
3. Յուրի Բաբախանյան - Բազմակողմ եւ երկկողմ տնտեսական հարաբերությունների վարչության խորհրդական
4. Լիլիթ Թութխալյան - Միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական
5. Հայկ Խեմչյան - Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կցորդ (թիմի ավագ)
6. Մակար Մելիքյան - Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կցորդ
7. Լուսինե Շիրինյան - ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի շրջանավարտ