ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ավստրիացի ուսանողների հետ

16 փետրվարի, 2012

Փետրվարի 16-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը` Ավստրիայից ժամանած «Կաթոլիկ ուսանողների միության» անդամների համար` վերջիններիս խնդրանքով:

Փոխնախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձեւաչափում Հայաստան-Ավստրիա երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և կարգավորման գործընթացի զարգացումները, Հայաստանի մոտեցումը տարածաշրջանային խնդիրներին:

Պարոն Մնացականյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններին և Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին:

Տպել էջը