Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի Գրադարանավար և Արխիվարիուս Դանիել Քարոնի հետ
15 փետրվարի, 2012Փետրվարի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի Գրադարանավար և Արխիվարիուս Դանիել Քարոնի հետ:
Քննարկվեցին հումանիտար բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, ՀՀ դեսպանը տեղեկացրեց, որ Երեւանը 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է Համաշխարհային Գրքի մայրաքաղաք, և որ այս տարի մեր երկիրը նշում է հայ տպագիր գրքի 500-ամյակը:
Սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերվեց տարվա ընթացքում Կանադայի մայրաքաղաքում, ինչպես նաև այլ քաղաքներում կազմակերպել գրքերի շնորհանդեսներ, հայկական մշակույթի մասին պատմող ֆիլմերի ցուցադրումներ, համատեղ միջոցառումներ: Դոկտոր Քարոնը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել բոլոր նախաձեռնություններին:
Նշենք, որ Կանադայի «Գրադարանն ու Արխիվները» երկրի գիտա-հասարակական ամենահեղինակավոր կենտրոններից մեկն է: