ՀՀ ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն Վրաստանում

08 փետրվարի, 2012

Փետրվարի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն:

Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի պետական, քաղաքական և հասարակական ոլորտի գործիչներ, խորհրդարանի հայազգի պատգամավորներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անդամներ, ռազմական կցորդներ, ինչպես նաև հայ համայնքի հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ:

Ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է ՀՀ ռազմական կցորդը:

Տպել էջը