Ընդունելություն ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությունում ՀՀ Զինված Ուժերի 20-ամյա հոբելյանի առիթով

02 փետրվարի, 2012

ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությունը կազմակերպել էր ընդունելություն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման 20-ամյա հոբելյանի առիթով:

Ընդունելությունը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Եդիգարյանի և առաքելության ռազմական ներկայացուցիչ, փոխգնդապետ Վարդան Հովակիմյանի անունից:

Ընդունելությանը ներկա էին ՆԱՏՕ-ում հավատարմագրված Դաշինքի և գործընկեր պետությունների մշտական ներկայացուցիչներ, դեսպաններ, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնականներ, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների ղեկավարներ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական անձնակազմի ներկայացուցիչներ, Եվրոպայում Միացյալ Դաշնային Զորքերի հրամանատարության, առաքելությունների ռազմական ներկայացուցիչներ:

Տպել էջը