ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Գերի Գույդյերին
31 հունվարի, 2012Հունվարի 31-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Գերի Գույդյերին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին հայ-կանադական համագործակցության բարեկամական բնույթը եւ քննարկեցին դրա առավել զարգացման հեռանկարները գիտության եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում: