ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ նախագահողի հատուկ ներկայացուցչին

25 հունվարի, 2012

Հունվարի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ նախագահողի (Իռլանդիա) հատուկ ներկայացուցիչ, դեսպան Փեդրեյք Մերֆիին, ով տարածաշրջանային ճանաչողական այցով ժամանել էր Երևան:

Կողմերը քննարկեցին Հատուկ ներկայացուցչի գործունեության նախատեսվող շրջանակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները, մասնավորապես, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, աջակցության ցուցաբերման եղանակները:

Տպել էջը