Հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Մալավիի միջեւ
20 հունվարի, 2012 Հունվարի 20-ին ՄԱԿ-ում Հայաստանի ու Մալավիի մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Բրայան Բոուլերը, ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:
Հայաստանն ու Մալավին, հանդիսանալով դեպի ծով ելք չունեցող երկրներ, երկուստեք պայմանավորվել են ակտիվացնել շփումները ՄԱԿ-ի շրջանակում քննարկվող, մասնավորապես, կայուն զարգացմանը միտված հարցերի շուրջ:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում դեսպանները կարեւորվել են համագործակցության խթանումն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: