Կանադայում ՀՀ դեսպանի հանդիպումը Ներգաղթի եւ Քաղաքացիության հարցերով նախարարի հետ

16 հունվարի, 2012

Հունվարի 16-ին, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի Ներգաղթի եւ Քաղաքացիության հարցերով նախարար Ջեյսըն Քենիի հետ:

Կողմերը քննարկել են հայ-կանադական հարաբերությունների տարբեր ասպեկտները, կանադահայ համայնքի դրական դերը միջպետական հարաբերություններում եւ հայ-կանադական բարեկամության զարգացման հեռանկարները:

Նախարար Քենիի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տաարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ԼՂ հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքը, Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակը:

Նախարար Ջեյսըն Քենին իր համակրանքն է հայտնել կանադահայ համայնքի, ինչպես նաև առ հասարակ, հայ ժողովրդի և նրա մշակութային ժառանգության վերաբերյալ:

Տպել էջը