Դեսպան Կարմիրշալյանի հանդիպումը Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբերի անդամների հետ

22 նոյեմբերի, 2011

ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Հայաստանի դեսպանությունում հանդիպում ունեցավ Արգենտինայի Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատում եւ Սենատում վերջերս ձեւավորված Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբերի անդամների հետ:

Հանդիպմանը ներկա էին Սենատի արգենտինա-հայկական բարեկամական խմբի ղեկավար, սենատոր Լիլիանա Նեգրե դե Ալոնսոն, Պատգամավորների պալատի արգենտինա-հայկական բարեկամական խմբի ղեկավար Ռիկարդո Մանսուրը, պատգամավորներ Միգել Անխել Բարրիոսը եւ Խոսե Արբոն:

ՀՀ դեսպանը շնորհավորեց արգենտինացի խորհրդարանականներին Հայաստանի հետ բարեկամական խմբերի ստեղծման կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրանց գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի առավել զարգացմանն ու երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Լիլիանա Նեգրե դե Ալոնսոն եւ Ռիկարդո Մանսուրն ընդգծեցին իրենց պատրաստակամությունն անելու ամեն հնարավորը արգենտինա-հայկական բարեկամության եւ համագործակցության խորացման համար եւ հույս հայտնեցին, որ մոտ ապագայում կկարողանան գործնական կապեր հաստատել իրենց հայ գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանի կողմից հանգամանորեն ներկայացվեց ԼՂՀ հիմնախնդիրը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը:

Տպել էջը