ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի հանդիպումը Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

15 նոյեմբերի, 2011

Նոյեմբերի 15-ին Կանադայի խորհրդարանում տեղի ունեցավ անդրանիկ հանդիպում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի եւ վերստին կազմավորված Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամների միջեւ: Խմբում ներգրավված են 18 պատգամավորներ` Կանադայի Պահպանողական (իշխող), Ազատական եւ Նոր Ժողովրդավարական կուսակցություններից:

ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ արդի մարտահրավերները:

Կողմերը կարեւորեցին հայ-կանադական բարեկամության ամրապնդման, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերը: Դեսպանը երախտագիտություն հայտնեց պատգամավորներին Կանադայի Խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:

Հանդիպման վերջում դեսպանը պատասխանեց խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի եւ այլ անդամների հարցերին:

Տպել էջը