Դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության Գործադիր քարտուղարի հետ
04 նոյեմբերի, 2011Նոյեմբերի 4-ին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) Գործադիր քարտուղար Տիբոր Թոդին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:
Ողջունելով ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին` Գործադիր քարտուղարը գոհունակություն հայտնեց կազմակերպության հետ ՀՀ համագործակցության կապակցությամբ` բարձր գնահատելով Հայաստանի կողմից Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման մասին համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը: Տիբոր Թոդը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը եւ խնդիրները:
ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը կարեւորեց ՀՀ համագործակցությունը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության հետ եւ հետագայում արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: