Հայկական պատվիրակության այցը Նիդերլանդներ
31 հոկտեմբերի, 2011Հոկտեմբերի 31-ից նոյեմեբրի 3-ը այցով Նիդերլանդներում է գտնվում ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով ավագ խորհրդական Արամ Ղարիբյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակներում հոկտեմբերի 31-ին Արամ Ղարիբյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Տնտեսական գյուղատնտեսության եւ նորարարության հարցերի նախարարության արտաքին կապերի գլխավոր տնօրենի տեղակալ Մարտեն վան դեր Բերգի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Հոկտեմբերի 31-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը Ամստերդամի առեւտրային բանկի հետ համագործակցությամբ կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում` Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային միջավայրը եւ ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագիրը հոլանդացի ներդրողներին ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին ներկայացնելու նպատակով: Կլոր սեղանին բացման խոսքով հանդես էր եկել ՀՀ Նախագահի` տնտեսական հարցերով ավագ խորհրդական Արամ Ղարիբյանը եւ ՆԹ-ում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Համապատասխան թեմատիկ ներկայացումներով հանդես են եկել ՀՀ Կենտորնական բանկի, Հայկական զարգացման գործակալության, «Սպայկա» ընկերության եւ «Ջերմոցայյին տնտեսությունների զարգացման հայկական կենտրոնի», ինչպես նաեւ` Նիդերլանդների տնտեսական հարցերի նախարարության եւ «Հոմլինք եւ վան դեր Տորեն» հարկային ընկերության ներկայացուցիչները: