Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի հանդիպումը Սիմեոն Սաքսկուբորգոտսկու հետ
28 հոկտեմբերի, 2011Հոկտեմբերի 28-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում է ունեցել բուլղարական «Կայունության եւ վերելքի ազգային շարժում» կուսակցության հիմնադիր, Բուլղարիայի վերջին թագավոր Սիմեոն Սաքսկուբորգոտսկու հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-բուլղարական երկկողմ հարաբերություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: