Ստորագրվել է «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հիմնահարցերով զբաղվող վերլուծական կենտրոն հիմնելու մասին» բազմակողմ համաձայնագիր

28 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հիմնահարցերով զբաղվող վերլուծական կենտրոն հիմնելու մասին» բազմակողմ համաձայնագիրը, որով նախատեսվում է ստեղծել վերլուծական կենտրոն դեպի ծով ելք չունեցող երկրների` միջազգային առեւտրին առավել ակտիվ ներգրավվելու հնարավորությունների ուսումնասիրումը, նրանց առջեւ ծառացած խնդիրների քննարկման ու դրանց լուծման համար անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական աջակցություն տրամադրելու գործընթացներին նպաստումը ՄԱԿ-ի հետ շարունակական համագործակցության միջոցով:

Նշենք, որ նախապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել էր բանաձեւ, որով ողջունում էր միջազգային վերլուծական կենտրոն ստեղծելու գաղափարը:

Տպել էջը