Ալմաթիում եւ Բիշկեկում ՀՀ մշակույթի նախարարության մեդալների հանձնման արարողություն

28 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 28-ին Ալմաթի քաղաքում գտնվող «Արվեստ» պատկերասրահում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանի կողմից մի շարք գործիչներին Հայաստանի Անկախության 20-ամյակի կապակցությամբ Մշակույթի նախարարության ոսկե մեդալների եւ պատվոգրերի հանձնման արարողությունը:

Արարողությանը ներկա էին Ղազախստանի հայ համայնքի եւ «Լույս» մշակութային կենտրոնի ղեկավարները, քաղաքային իշխանությունների եւ մամուլի ներկայացուցիչները:

Ոսկե մեդալներով պարգեւատրվեցին հայտնի քանդակագործ, Ղազախստանի նկարիչների միության անդամ Էդուարդ Ղազարյանը եւ հասարակական գործիչ Ռիմա Ցականյանը, պատվոգրերին արժանացան Վլադիմիր եւ Ելենա Գրիգորյանները:

Հոկտեմբերի 31-ին Բիշկեկում դեսպան Ղազարյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը հանձնեց հայտնի հասարակական գործիչ, բանաստեղծ Անես Զարիֆյանին:

Տպել էջը