Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդես Սան Պաուլոյում

22 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 22-ին Սան Պաուլոյի 35-րդ Միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կիրառական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որին մասնակցել են Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, նահանգային եւ քաղաքային կառավարության անդամներ, մտավորականներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Կինոփառատոնում ցուցադրվել են Փարաջանովի հեղինակած ժապավենները, ինչպես նաեւ նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր:

Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվել են հայ լուսանկարիչ, Երեւանի Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` Հայաստանի մասին պատմող լուսանկարները:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է բրազիլական մամուլով եւ հեռուստատեսությամբ, որոնք աշխարհահռչակ կինոգործչի աշխատանքների ցուցադրումը գնահատել են որպես Սան Պաուլոյի մշակութային կյանքի հոկտեմբեր ամսվա ամենակարեւոր միջոցառումը:

Տպել էջը