ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն իր հավատարմագրերն է հանձնել կազմակերպության Գլխավոր քարտուղարին

21 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 21-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրները եւ կազմակերպության շրջանակներում համագործակցության առնչությամբ Հայաստանի մոտեցումները:

ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել, հանձինս ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչի, շարունակելու Հայաստանի հետ սերտ համագործակցությունը:

Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ տարածաշրջանում անվտանգության ու համագործակցության հարցերին:

Տպել էջը