Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի խորհրդարանի հայ-կանադական բարեկամության խմբի նախագահի հետ
21 հոկտեմբերի, 2011Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի անդամ, հայ-կանադական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի հետ:
Կողմերը մանրամասն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները եւ դրանց առավել խորացման ուղիները, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը, բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարեւորությունը:
ՀՀ դեսպանը Հարոլդ Ալբրեխտին երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում շարունակական սկզբունքային դիրքորոշման համար: Ի պատասխան արծարծված հարցադրումների Հարոլդ Ալբրեխտը վերահաստատել է իր եւ բարեկամության խմբի անդամների անվերապահ աջակցությունը: