ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանի հանդիպումը Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավարի հետ
21 հոկտեմբերի, 2011Հոկտեմբերի 21-ին Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար Լեւան Վարշալամիձեն ընդունել է ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանին հյուպատոսական էկզեկվատուրայի ստացման եւ պաշտոնի ստանձման կապակցությամբ:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Աջարիայի միջեւ զբոսաշրջության ծավալների ընդլայնման պայմաններում տեղեկատվության առավել հասանելիության, հանգստավայրերում սպասարկման որակի բարձրացման, տուրիստական գործակալությունների փոխգործակցության, ինչպես նաեւ Աջարիայի հայ համայնքային կազմակերպությունների գործունեության, հայ-աջարական տնտեսական եւ մշակութային համագործակցության մի շարք հարցեր: