Դեսպան Եղիազարյանի հանդիպումը Բրազիլիայի Ազգային Կոնգրեսում
20 հոկտեմբերի, 2011Հոկտեմբերի 20-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպում է ունեցել Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ռոզի դե Ֆրեյտասի հետ, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության մի շարք հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Պալատը մոտակա շրջանում կվերստեղծի 2002-2006 թվականներին գործած Բրազիլիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը, ինչը ավելի կնպաստի հայ-բրազիլական բարեկամական հարաբերությունների խորացմանը:
Հանդիպմանը մասնակցել է դաշնային պատգամավոր, նախկինում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային խորհրդարանի անդամ, բրազիլական կինոյի աստղ Ստեփան Ներսիսյանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների: