Դեսպան Հրաչյա Աղաջանյանը իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագուհուն

14 հոկտեմբերի, 2011

Հոկտեմբերի 14-ին Դանիայում` Ֆրեդենսբորգ պալատում, Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին:

Թագուհին, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթելով աշխատանքում, հույս հայտնեց, որ Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կնպաստի հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը:

Դանիայի Թագուհին խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին եւ հայ ժողովրդին:

Պաշտոնական արարողությանը հետեւած առանձնազրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:

Տպել էջը