Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Միացյալ Թագավորությունում

24 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 24-ին Լոնդոնում Սուրբ Եղիշե եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին ինչպես ՄԹ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ օտարերկրյա հյուրեր:

Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: Շնորհավորելով ներկաներին` դեսպանը իր խոսքում առանձնակի ընդգծեց հայ-բրիտանական հարաբերությունների էլ ավելի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորեց սփյուռքի դերը այդ հարաբերությունների առավել զարգացման հեռանկարում:

Համերգի մենակատարն էր հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանը, որը ջերմորեն ընդունվեց դահլիճում ներկաների կողմից իր հայտնի կատարումներով: Իր կատարումներով հանդես եկավ նաեւ Կիլիկիա նվագային համույթը:

Տպել էջը