Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

24 սեպտեմբերի, 2011

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 24-ին ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մասնակցությամբ Ալմելոյի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում տեղի է ունեցել տոնական միջոցառում:

Իր ելույթում դեսպան Աղաջանյանն անդրադարձել է անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին, տնտեսական եւ քաղաքական այն դժվարություններին, որոնք կարողացել է հաղթահարել նորաստեղծ հանրապետությունը` դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ եւ հուսալի գործընկեր: Դեսպանը կարեւորել է հայ ժողովրդի միասնականությունն ու վճռականությունն պետության կայացման եւ շարունակական զարգացման գործում:

Երեկոյի ընթացքում հայկական ազգային երգերի կատարմամբ հանդես է եկել Ալմելոյի «Գեղարդ» երգչախումբը:


***
Սեպտեմբերի 25-ին Հաագայի «Աբովյան» մշակութային միությունը կազմակերպել էր հանդիսավոր ցերեկույթ` նվիրված ՀՀ անկախության 20 ամյակին: Ներկաների առջեւ ելույթ է ունեցել դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որից հետո պատասխանել է ՀՀ արտաքին քաղաքականության, տնտեսության, ներքաղաքական զարգացումների, ինչպես նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացման վերաբերյալ բազմաթիվ հարցերի:

Միջոցառմանը հայկական դասական երգերի կատարմամբ հանդես է եկել հայտնի երգչուհի Սվետլանա Աղաջանյանը:

Տպել էջը