Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն Հնդկաստանում

22 սեպտեմբերի, 2011

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը Նյու Դելիի «ԱյԹիՍի Մաորիա» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին Հնդկաստանի պաշտպանության պետնախարար Պալլամ Ռաջուն, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական, մշակութային կազմակերպությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հնդկաստանի հայերի հոգեւոր հովիվ Հայր Խորեն Հովհաննիսյանը, Կալկաթայի Հայոց Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու խորհրդի ավագ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իրենց ելույթներում Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը եւ Հնդկաստանի պաշտպանության պետնախարար Պալլամ Ռաջուն անդրադարձան անկախության տարիներին Հայաստանի հաղթանակներին եւ ձեռքբերումներին, տարածաշրջանային մարտահրավերներին, հայ-հնդկական բարեկամական հարաբերություններին եւ տարաբնույթ համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին:

Տպել էջը