Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն Քուվեյթում

21 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 21-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ» սրահում տեղի ունեցավ Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին:

Միջոցառմանը մասնակցեցին նախարարներ, պատգամավորներ, արտգործնախարարության ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, տեղական իշխանությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, ինչպես նաեւ քուվեյթահայ համայնքի անդամներ:

Հյուրերին ուղղված իր ելույթում Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ամփոփեց Հայաստանի Հանրապետության անցած 20-ամյա ուղին, ձեռքբերումներն ու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անդրադարձավ Հայաստան- Քուվեյթ երկկողմ հարաբերությունների ներկա փուլին եւ ապագա ծրագրերին, կարեւորեց Քուվեյթի հայ համայնքի դերն ու գործունեությունը երկու երկրների միջեւ համագործակցության էլ ավելի սերտացման եւ խորացման գործում:

Ընդունելությունը ուղեկցվեց քուվեյթահայ «Շաքե» պարախմբի ելույթներով եւ ժամանակակից հայ արվեստի ստեղծագործություններն ամբողջացնող ցուցահանդեսով:

Տպել էջը