Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Հունգարիայում
21 սեպտեմբերի, 2011Սեպտեմբերի 21-ին Բուդապեշտում Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունը ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում:
Միջոցառման ժամանակ ներկայացվել է «Հայաստանի 13 մայրաքաղաքներ» ցուցահանդեսը, ինչպես նաեւ ելույթ է ունեցել Դավիթ Ենգիբարյանի ջազային եռյակը:
Տոնակատարությանը մասնակցող Վիեննայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ներկաներին փոխանցել է Ավստրիայում եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի շնորհավորական ուղերձը:
Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել նաեւ Հունգարիայի խորհրդարանի Հունգարա-հայկական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Անդրաշ Կուպերը: