Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն ՀՀ դեսպանությունում

21 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 21-ին ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 20-ամյա տարեդարձին:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՉԺՀ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Չինաստանի գործարար շրջանակների եւ երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Նա մասնավորապես նշեց, որ անկախության ձեռքբերումից ի վեր հայ ժողովրդի անցած ճանապարհը եւ պետականության կառուցման գործում ձեռքբերված փորձը հնարավորություն են ընձեռում գալիք սերունդներին էլ ավելի հզոր Հայաստան կառուցելու համար: Իր ելույթում դեսպան Սարգսյանը անդրադարձավ հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաեւ կարեւորեց անկախության առաջին իսկ օրերից Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող կարեւորությունը:

Տպել էջը