Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Չեխիայում

21 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 21-ին Չեխիայի մայրաքաղաքի GH Gallery ցուցասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված Չեխիայի հայ նկարիչների ցուցահանդեսի բացումը: Սրահում ցուցադրվում են 14 նկարիչների շուրջ 30 աշխատանքներ:

Բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա շնորհավորեց ներկաներին Հայաստանի անկախության հոբելյանի առթիվ` կարևորելով մշակույթի, մասնավորապես գեղարվեստի դերը հայ ազգի պատմության մեջ և հոգևոր կյանքում:

Այնուհետև ելույթ ունեցան Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայության հոգեւոր հովիվ Բարսեղ Փիլավչյանը և ցուցասրահի տնօրեն Մարիամ Ղարիբյանը:

Միջոցառմանը ներկա էին չեխ և հայ նկարիչներ, արվեստագետներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ,այլ բարձրաստիճան հյուրեր:

Ցուցահանդեսն իր աշխատանքը կշարունակի մինչև հոկտեմբերի 7-ը:

Տպել էջը