Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Չեխիայի Հանրապետությունում

19 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 19-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը Պրահայի «Պրահա» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին:

Միջոցառմանը ներկա էին Չեխիայի խորհրդարանի օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Չեխիայի ԱԳՆ եւ Պրահայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ Չեխիայի հասարակայնության, մշակութային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, չեխահայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անցած 20-ամյա ուղին, ձեռքբերումներն ու հաջողությունները, արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն ու առաջնահերթությունները: Իր խոսքում դեսպան Սեյրանյանն անդրադարձավ նաեւ հայ-չեխական հարաբերությունների եւ դրանց հեռանկարներին, Հայաստանի կառավարության եվրոպական օրակարգին, ինչպես նաեւ` երկրի հայ համայնքին:

Ընդունելությունն ուղեկցվում էր Չեխիայի հայ նկարիչների` անկախության հոբելյանին նվիրված ցուցահանդեսով եւ հանրահայտ դաշնակահար Վազգեն Վարդանյանի նվագակցությամբ:

Տպել էջը