«Արմենիա» առագաստանավը Լիբանանից ուղևորվեց Կիպրոս

10 օգոստոսի, 2011

Օգոստոսի 10-ին «Արմենիա» առագաստանավը, որը Եգիպտոսից Լիբանան էր ժամանել օգոստոսի 6-ին, պաշտոնապես ավարտելով 2009թ. մայիսի 28-ին սկսած իր շուրջերկրյա նավագնացությունը, ուղևորվեց Կիպրոս:

«Արմենիա» առագաստանավի «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբին ճանապարհում էին Լիբանանում ՀՀ դեսպան դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը, հայկական կառույցների ղեկավարները, համահայկական խաղերի մասնակիցները, հարյուրավոր լիբանանահայեր:

Լիբանանում ՀՀ դեսպանն ու հայոց թեմի առաջնորդը իրենց խոսքում նշեցին, որ առագաստանավը կատարեց իր պատմական առաքելությունը` տարբեր մայրցամաքներում գտնվող մեր հայրենակիցներին փոխանցելով հայ ժողովրդի հարուստ պատմության խորհրդանիշները: Հռետորները առագաստանավի անձնակազմին մաղթեցին անսպառ եռանդ, հաջողություններ և նորանոր հաղթանակներ:

Տպել էջը