Դեսպան Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի համագործակցության գործակալության տնօրեն, նախարար Մարկո Ֆարանիի հետ
10 օգոստոսի, 2011Օգոստոսի 10-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի համագործակցության գործակալության տնօրեն, նախարար Մարկո Ֆարանիի հետ:
Ֆարանին նշել է, որ գործակալությունը հանդիսանում է Բրազիլիայի ԱԳՆ-ին կից գործող կարևոր մարմին, որը կազմակերպում, ֆինանսավորում և իրականացնում է տեխնիկական համագործակցությունը օտարերկրյա բոլոր երկրների հետ:
Գոհունակություն հայտնելով, որ Հայաստանը մուտք է գործում գործակալության ծրագրերի մեջ, նա նշել է, որ Բրազիլիան մինչև տարեվերջ կընդունի ՀՀ գյուղնախարարության չորս մասնագետների` վերապատրաստելու գյուղ և անասնապահական մթերքների, այգեգործության և գինու արտադրության ոլորտներում, Հայաստան կուղարկի Բրազիլիայի հրշեջ ծառայության պատվիրակությանը` նրա գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ:
Ֆարանին պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ընդունել ՀՀ գյուղնախարարության բարձրաստիճան պատվիրակությանը, պարբերաբար քննարկել և ընթացք տալ համագործակցության այլ ծրագրերի: