Քաղաքային ավտոբուսների տրամադրման մասին փոխանակման նամակների ստորագրում Հայաստանի և Չինաստանի միջև
14 հուլիսի, 2011Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունը նամակներ փոխանակեցին ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերով նախատեսված 55 մլն. չինական յուանի անհատույց օգնության միջոցներով Հայաստանին քաղաքային ավտոբուսների տրամադրման մասին: